Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում

Որքան քիչ ենք քնում, այնքան գիրանում ենք

Որքան քիչ ենք քնում, այնքան գիրանում ենք

«European Center for Taste Scences in Dilon» կազմակերպության ֆրանսիացի գիտնականները հետեւել են, թե ինչպես են առողջ երիտասարդները 48 ժամանոց երկու քննաշրջանի ընթացքում կերել, քնել եւ էներգիա ծախսել։

 

Առաջին երկու օրը գնահատվել է որպես վերահսկվող։ Երրորդ օրը մասնակիցները պառկել են քնելու կեսգիշերին եւ արթնացել առավոտյան ժամը 8-ին, իսկ չորրորդ օրը պառկել են գիշերվա 2-ին ու արթնացել առավոտյան 6-ին։ Նրանց թույլատրվել է ուտել այնքան, որքան ուզում են։

 

Պարզվել է, որ կարճատեւ քնից հետո երիտասարդները 22%-ով կամ մոտ 560 կկալ-ով ավելի շատ են կերել։ Ընդ որում, չափից շատ են կերել նախաճաշին եւ ընթրիքին, բայց ոչ ճաշելիս։ Իսկ քնելուց առաջ շատ ուտելը ճարպակալման տանող ուղիղ ճանապարհն է։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ